211652_close_icon
views-count92438 դիտում article-date 10:25 11-11-2017

Ինքնասպանություն Երևանում. 39-ամյա տղամարդը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել, պատճառը եղել է ֆինանսական խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում մի քաղաքացի Դավիթաշեն կամրջից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բուժբրիգադը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 13 հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Այս պահին ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ քանի որ դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական տարածքում, ապա դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Արաբկիրի բաժնի խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Տեղում են նաև Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 39-ամյա Ա. Հ.-ն է, ով նախկինում գործարար է եղել և ծայրահեղ այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով։ *** 10։25 Քիչ առաջ ժամանեցին նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր