211652_close_icon
views-count21503 դիտում article-date 20:08 10-11-2017

Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի հաղթողը կմեկնի Մոնտենեգրո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Մանկավարժական համալսարանում արդեն 8-րդ անգամ անցկացվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի խորհրդանշական էր. բուհը նշում է հիմնադրման 95-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ: Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի հաղթող այս տարի ճանաչվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղալեչյանը: Բուհի 10 ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք պարգևատրվեցին տոնական ցերեկույթի ընթացքում, իսկ Մանկավարժականի 2017-ի լավագույն ուսանողը կմեկնի Մոնտենեգրո: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ուսանողներին շնորհավորեց Ուսանողության համաշխարհային օրվա առթիվ և ընդգծեց, որ երիտասարդությունից պահանջը եղել և մնում է նույնը՝ թարմություն, նոր գաղափարներ, նոր դեմքեր՝ խարսխված հայրենասիրությամբ ու պետականաշինությամբ. «Ամեն տեղ էլ լավագույններ լինում են. պետք է լինեն նաև ուսանողության մեջ: Նրանք այն մարդիկ են, որ ջանք չեն խնայում, առավել նպատակասլաց են. արդյունքները շոշափելի են՝ այսօր լավագույնն են բուհում, վաղը՝ աշխատավայրում և այդպես շարունակ»: Տոնական ցերեկույթն ուղեկցվեց համերգային ծրագրով. երիտասարդների միջազգային օրվա և լավագույններին պարգևատրելու առթիվ շնորհավորեցին և իրենց կատարումները նվիրեցին Սոֆի Մխեյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սևակ Խանաղյանը, Սոնա Ռուբենյանն ու Արսեն Սաֆարյանը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+

Նմանատիպ նյութեր