13077 դիտում
22:19 09-11-2017
Նախագահի նստավայրում ի պատիվ Մոլդովայի նախագահի տրվել է պաշտոնական ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ նախագահներ Սարգսյանը և Դոդոնը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Նախագահներն անդրադարձել են Մոլդովայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-մոլդովական բարեկամության ամրապնդման գործում Մոլդովայի հայ համայնքի զգալի դերակատարությանը:
Երկու երկրների նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվորեն առաջ շարժվելու, նախանշած համատեղ ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու պատրաստակամությունը՝ բաժակ բարձրացնելով Հայաստանի և Մոլդովայի բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, երկու պետությունների ու ժողովուրդների խաղաղության և բարօրության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
11:26 16-04-2021
Ի պատիվ Հայաստանի նախագահի Վրաստանի նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14090 դիտում
21:48 25-12-2017
Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1170 դիտում
20:09 08-04-2014
Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»