10072 դիտում
10:08 09-11-2017
Եվրոպայում՝ առաջինը, աշխարհում՝ երրորդը․ հրապարակվել է թշվառության ինդեքսը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ, ամենամիլիտարիզացված երկիրն է: Այսպիսին են Global Militarization Index 2016-ի վերլուծության արդյունքները: Միլիտարիզացիայի մակարդակը հաշվարկվում է նաև կրթությանն ու առողջապահությանը տրվող գումարների համադրությամբ: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կրթության և առողջապահության ծախսերն ավելի են կրճատվելու, ըստ այդմ` Հայաստանն ունի բոլոր նախադրյալները` Global Militarization Index-ի ցուցակներում հաջորդ տարի ավելի բարձր ու «պատվավոր» տեղ զբաղեցնելու համար:
Այս վերլուծությունն իրականում միայն մտահոգություններ է ծնում մեր երկրի հեռանկարի վերաբերյալ: Նախ` միլիտարիզացված երկրները, որպես կանոն, չեն ունենում քաղաքացիական ուժեղ հասարակություններ, ազատ տնտեսություն, որակյալ քաղաքական համակարգ: Նման իմիջով Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող ակնկալել օտարերկրյա ներդրումներ: Բիզնեսն աշխատում է հեռու մնալ միլիտարիզացված երկրներից ոչ միայն այն պատճառով, որ նրանք բացահայտ կամ քողարկված հակամարտությունների մեջ են լինում հարևան երկրների հետ:
Սակայն Հայաստանի պարագայում միլիտարիզացիան ավելի շատ ոչ թե բովանդակային դրսևորում է, այլ աղքատության հետևանք: Խիստ օբյեկտիվ պատճառներով Հայաստանի իշխանությունը չի կարող խնայել պաշտպանության, սպառազինության ձեռքբերման վրա, դրա փոխարեն` «խուզելով» բյուջեի այն տողերը, որոնք կրթվելու, բուժսպասարկվելու հնարավորություններ են ստեղծում մեր հասարակության համար: Սա, իհարկե, խոսում է մեր տնտեսության ստագնացիայի, ճահճացման մասին, որովհետև եթե այն բնականոն զարգանար և հումանիտար ու սոցիալական ոլորտներում պետության ծախսերը չկրճատվեին, Հայաստանի միլիտարիզացիայի մակարդակն այսքան բարձր չէր լինի ու չէր հարուցի միջազգային կամ տեղական դիտորդների մտահոգությունները: Ինչ-որ իմաստով Global Militarization Index 2016-ը բացահայտում է Հայաստանի ոչ թե միլիտարիզացվածությունը, այլ` սարսափելի աղքատությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
17987 դիտում
18:27 08-01-2020
ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. հրապարակվել է 2020-ի ինդեքսը
1018 դիտում
08:50 22-05-2024
Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
3560 դիտում
10:35 28-04-2017
Առաջինը «Գազպրոմ»-ն է, երկրորդը՝ «Գրանդ տոբակո»-ն, երրորդը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1213 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
541 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»