64245 դիտում
09:20 09-11-2017
ՊՆ-ն առաջարկում է կտրուկ բարձրացնել 27 տարին լրացած քաղաքացիների փոխհատուցման գումարի չափը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կարծես թե չի մտահոգում այն փաստը, որ ինչ-որ «անտեսանելի ձեռք» իր շուրջ սեղմում է օղակը:
Բավական չէ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի էական սահմանափակումներ նախատեսող օրենսդրական աղմկահարույց առաջարկը, որի դեմ երկրորդ օրն է՝ դասադուլներ ու բողոքի ցույցեր են սկսել ուսանողները, ՀՀ ՊՆ-ն հիմա էլ առաջարկում է կտրուկ բարձրացնել զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող, 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափը:
Ինչպես հայտնի է՝ մինչև հիմա ՀՀ քաղաքացին ազատվում էր քրեական հետապնդումից ու հնարավորություն էր ստանում վերադառնալ հայրենիք՝ ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարելով 30 հազ դրամ: Եվ հիմա ՊՆ-ն առաջարկում է այդ թիվը հասցնել 500 հազ. դրամի՝ ընդհանուրը մոտ 9 մլն դրամ:
Ու այս առաջարկը երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների առարկա դարձավ: Որոշվեց նախագիծը քննարկել ևս մեկ անգամ՝ ուրբաթ օրը: Բանն այն է, որ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀ բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին, հայրենադարձության կոչ է անում, մյուս կողմից՝ ՀՀ ՊՆ-ի այս նախագծով, փաստորեն, արդեն ոչ թե սահմանափակվում, այլ պարզապես վերջ է դրվում տասնյակ հազարավոր երիտասարդների, ինչու չէ, այդպես նաև նրանց ընտանիքի մյուս անդամների՝ հայրենիք վերադառնալու հնարավորությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
13:15 14-07-2022
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց
3362 դիտում
14:31 19-07-2015
Ֆրանսիայում Airbus A320-ի վթարի զոհերի հարազատները պահանջում են ավելացնել փոխհատուցման ենթակա գումարի չափը
877 դիտում
16:33 22-04-2020
ՄԻՊ-ի աջակցությամբ ավելացել է զինված ուժերի սպայի վարձակալած բնակարանի դիմաց փոխհատուցման գումարի չափը
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»