211652_close_icon
views-count7045 դիտում article-date 21:26 08-11-2017

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզումը՝ նոյեմբերի 9-ին կանանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանն ընդառաջ: Հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էր միայն Մարկոս Պիզելլին, ով թիմին կմիանա այսօր երեկոյան: Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 8-ին: Ի դեպ, հաշվի առնելով հանդիպումների ընկերական բնույթը, այս անգամ Հայաստանի ազգային հավաքականը չի անցկացնի նախախաղային «բաց» մարզումներ «Հանրապետական» մարզադաշտում: Չեն կայանա նաև հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչները լրագրողներին կհանդիպեն միմիայն հանդիպումներից հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր