211652_close_icon
views-count4798 դիտում article-date 21:31 07-11-2017

Էստոնիայում ռուս կիբերհանցագործի են ձերբակալել,

Էստոնիայում Ռուսաստանի մի քաղաքացու են ձերբակալել, ով, ըստ իրավապահների, ռուսական հատուկ ծառայությունների (ԴԱԾ) աշխատակից է և կիբերհարձակում էր ծրագրել Էստոնիայի կառավարական կառույցների դեմ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41902744]BBC[/url]-ին: ԴԱԾ աշխատակիցը ձերբակալվել է Ներվեի անցակետում: Երկրի գլխավոր դատախազը ձերբակալվածի տվյալներն առայժմ չի հրապարակում, պնդելով միայն, թե վերջինս «կարող էր էական վնասներ հասցնել»: Հիշեցնենք, որ Էստոնիայի կառավարական ու մասնավոր կայքերը լայնածավալ կիբերհարձակման էին ենթարկվել 2007-ին, երբ Բալթյան Հանրապետությունը որոշեց մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից հանել 2-րդ աշխարհամարտում զոհված խորհրդային զինվորների հուշարձանը:

Նմանատիպ նյութեր