211652_close_icon
views-count4585 դիտում article-date 19:04 07-11-2017

Ջրամատակարարումը Վանաձորում կվերականգնվի նոյեմբերի 8-ի առավոտյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորից 12 կիլոմետր դեպի Ալավերդի՝ միջպետական ճանապարհի վրա, Փամբակ-Վահագնաձոր գյուղերի հատվածում, նոյեմբերի 7-ին` առավոտյան ժամը մոտ 05.00-ին վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայր ջրատարը: Այս խոշոր՝ 1000 մմ տրամագծով խողովաշարի երկու մետրանոց հատվածն ուղղակի «պայթել» է, որի հետևանքով դադարեցվել է Վանաձոր քաղաքի շուրջ 60 տոկոսի և 13 գյուղական համայնքի ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Լոռի» տեղամասի պատասխանատուները արեւածագին արդեն դեպքի վայրում էին: Աշխատանքներում ներգրավվել են համապատասխան տեխնիկա, մասնագետներ: Սպառողները վթարի մասին իրազեկվել են նախ մարզային «Ֆորտունա», իսկ ժամեր անց նաեւ Վանաձորի քաղաքային հեռուստալիքներով: Մինչեւ այս պահը շարունակվում են խողովակաշարի վերանորոգումը: Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Ալեքսանդր Բաղդասարյանը, իրենք աշխատելու են նաեւ երեկոյան, իսկ եթե պետք լինի՝ գիշերը եւս: Խնդիրը մեկն է. ոչ ուշ, քան վաղը (նոյեմբերի 8) առավոտյան վերսկսել ջրատարի շահագործումը: [b]Ալլա Նահապետյան «Վեոլիա Ջուր» ընկերություն, Հանրային կապերի ծառայություն, Վանաձոր[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր