211652_close_icon
views-count55974 դիտում article-date 16:49 07-11-2017

Ծառերի համատարած սպանդ՝ Երևանում. դեպքի վայր են ժամանել վարչական շրջանի ղեկավարն ու ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ վանդալիզմ է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանում «ուղեղները թափած» 2 հոգի էլեկտրական սղոցով ծառերի սպանդ են իրականացրել Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում։ Ճիվաղները բնից կտրել են մի քանի հաստաբուն ծառեր, իսկ երբ նրանց ասել են, թե ինչու եք կտրում, պատասխանել են, թե «սանիտարական էտում է»։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ինպես նաև Նոր Նորք վարչական շրջանի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, սակայն տականքները իրենց սև գործն արդեն արած են եղել ու դեպքի վայրում թողել են էլեկտրական սղոցը։ Այս պահին Ոստիկանությունը պարզում է ճիվաղների ինքնությունը, իսկ փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [b]Ծառերի սպանդի կասկածյալ հեղինակը [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0429911001510059676797210.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր