211652_close_icon
views-count7764 դիտում article-date 13:07 07-11-2017

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 8-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։ Ինչպես հայտնեցին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր