211652_close_icon
views-count28712 դիտում article-date 09:55 07-11-2017

Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են ГАЗ 2410-ն ու Mercedes-ը, վերջինի վարորդը դիմել է փախուստի, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 17 հասցեի դիմաց բախվել են նույն փողոցի բնակիչ՝ 66-ամյա Գրիշա Սիմոնյանի վարած ГАЗ 410 մակնիշի 35 AՏ 029 համարանիշի և Mercedes E 420 մակնիշի 34 ՍM 511 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի միջից ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դմիտրի Անիկինը և ГАЗ 2410-ի վարորդ Գ. Սիմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդի ինքնությունը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր