211652_close_icon
views-count66974 դիտում article-date 09:32 06-11-2017

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 24-ամյա վարորդի Priora-ն ու 33-ամյա վարորդի թիվ 67 երթուղին սպասարկող Газель-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Հարություն Թովմասյանի վարած Lada Priora մակնիշի 35 DN 673 համարանիշի և 33-ամյա Գևորգ Կարապետյանի վարած թիվ 67 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4893 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Priora-ի վարորդ Հ. Թովմասյանը և նրա ուղևոր, 25-ամյա Մերուժան Սարգսյանը տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր