37507 դիտում
22:26 05-11-2017
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են BMW-ն ու «Toyota Camry»-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, գյուղապետի թեկնածուն տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Մարմաշեն խճուղու և Մուշ-2/2 թաղամասի խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչ, 33-ամյա Հակոբ Բերբերյանի վարած BMW մակնիշի 35AO052 համարանիշի և Մարմաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Մուշեղ Եղիազարյանի վարած «Toyota Camry» մակնիշի 35NF829 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդն ու նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Աշոտ Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մուշի բաժին որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Ա. Եղոյանը Մարմաշեն գյուղի գյուղապետի թեկնածու է։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+