211652_close_icon
views-count5794 դիտում article-date 18:32 31-10-2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավորած պատվիրակությունը Սիրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը նախօրեին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Սամեր Խալիլը: Հանդիպմանը կողմերը քննարկել են գործնական մի շարք քայլեր երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում տնտեսական փոխգործակցությունն աշխուժացնելու նպատակով, ինչպես նաև մտքեր են փոխանակել Սիրիայի վերականգնման ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություներում ստեղծել մասնագիտացված խմբեր, որոնք կաշխատեն ծրագրերի նախագծման վրա: Արդյունավետ առևտրատնտեսական գործակցությանը նպաստելու համար կողմերը համաձայնել են փոխանակել ապրանքների և արտադրանքի ցուցակները, որոնք առավել մեծ պահանջարկ ունեն երկու երկրների սպառողական շուկաներում: Կողմերը նաև պայմանավորվել են Դամասկոսում և Երևանում անցկացնել Սիրիայի և Հայաստանի արդյունաբերական և զբոսաշրջային շաբաթներ: ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության զբոսաշրջության նախարար Բուշր Յազջիի հետ: Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությունն աշխուժացնելու հնարավորությունները: Նախարար Յազջին նշել է, որ չնայած ահաբեկչական պատերազմի հետևանքով զբոսաշրջության անկմանը՝ Սիրիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում ոլորտի վերականգնման ուղղությամբ և ակնկալում է բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում: Կողմերը համակարծիք էին, որ զբոսաշրջության ոլորտը զարգացնեու համար առկա են բարենպաստ նախապայմաններ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունիսի 28-ից գոծող Դամասկոս-Երևան չվերթը: Ընդլայնված կազմով ՀՀ և ՍԱՀ պատվիրակությունների նիստում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, ինչպես նաև ուրվագծել այդ բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները: Նիստի ընթացքում ՀՀ պատվիրակությանը ցուցադրվել են Սիրիայի զբոսաշրջության շրջանների մասին կարճ տեսահոլովակներ: Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Դամասկոսի Հայ առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքիեպիսկոպոս Նալբանդյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Սիրիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և տարբեր պաշտոնյաների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին: Նա նշել է, որ ուրվագծվել են նախադրյալներ՝ ստեղծելու համատեղ արտադրություններ և սիրիացի գործարարներին հնարավորություն ընձեռելու, Հայաստանում արտադրություն ծավալելով, մուտք գործել ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ: Ջերմ և անմիջական մթնոլորտում նախարարը ներկաների հետ քննարկել է համայնքի խնդիրները, ինչպես նաև պատասխանել է դամասկոսահայությանը հուզող հարցերին: Սիրիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՍԱՀ ներդրումների հիմնարկությունում և Սիրիայի առևտրաարդյունաբերական պալատում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր