211652_close_icon
views-count87975 դիտում article-date 10:22 29-10-2017

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. անհայտ կորած 13-ամյա աղջիկը ծնողներին հայտնել է, որ դպրոցից տուն գալու ճանապարհին 17-ամյա տղան իրեն տարել է կիսակառույց շինություն և սեռական հարաբերություն ունեցել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին՝ կեսգիշերին, Արարատի մարզի 13-ամյա Անժելա Մ.-ի հարազատները դիմել էին Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում իրենց երեխան, ով սովորում է 8-րդ դասարանում, դուրս է եկել տանից, գնացել է դպրոց, սակայն չի վերադարձել տուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 28-ին, երեխան վերադառնալով տուն՝ ծնողներին հայտնել է, որ դասերից հետո ինքը վերադարձել է տուն, սակայն ճանապարհին Արարատ քաղաքի ավտոկայանից մի տղա իրեն տարել է Արարատ քաղաքի Մուրացանի փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանները որոնում են Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Սերոբ Գրիգորյանին: Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր