Վլադիվոստոկում փլուզվել է կառուցվող առևտրի կենտրոնի հարկերից մեկը
ՌԴ Վլադիվոստոկում կառուցվող շենքի հարկերից մեկը փլուզվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«РосТрансГрупп» շինարարական ընկերությունը, ըստ նախագծի, սկսել է երկհարկանի առևտրի կենտրոնի շինարարական աշխատանքները, սակայն հետո որոշվել է կառուցել 3-րդ հարկը, որն էլ աշխատանքների ընթացքում փլուզվել է:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել: