3339 դիտում
14:54 21-10-2017
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրվեց 2 տարով
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։
Մինչ որոշման կայացումը ուսումնական հաստատությունում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը:
Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն:
Հավատարմագրում ստանալուց հետո բուհը կսկսի իրագործել փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիրը՝ բարելավման ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնելով ՈԱԱԿ-ին։
Հավատարմագրումը շրջափուլային գործընթաց է, որի նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
Նմանատիպ նյութեր
5301 դիտում
19:38 15-02-2018
Գեղարվեստի պետական ակադեմիան հավատարմագրվեց 4 տարով
2032 դիտում
14:25 15-05-2017
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրում է անցնում
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ