211652_close_icon
views-count68272 դիտում article-date 01:10 20-10-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 40-ամյա վարորդը KIA-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում : Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 40-ամյա Արտյոմ Մարգարյանը իր վարած KIA մակնիշի 91 UC 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան -Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ դեպի Արտաշատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի բաժանարար ձախ գոտի և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիիս հրշեջ-փրարակարակ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, որից հետո քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան ճոպանի միջոցով դուրս են բերել երկաթե արգելեպատնեշի մեջ մխրճված վիճակից, այնուհետև հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր