211652_close_icon
views-count80460 դիտում article-date 22:12 15-10-2017

Արտակարգ դեպք Երևանում. մշակույթի պետական քոլեջի 18-ամյա ուսանողը մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին,արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հիվանդանոց է տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 հերթապահ խումբը՝ Սեբաստիա փողոցի թիվ 131 հասցեի մոտից: Դեպքի մասին բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 18-ամյա Արման Ավետիսյանն է: Բժիշկները ոստիկանններին հայտնել են, որ նա կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրակապարանում: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է նախորդ օրը կեսգիշերին, Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում՝ անհայտ անձի կողմից, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող առարկայից: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել, իսկ Ա. Ավետիսյանը սովորում է մշակույթի պետական քոլեջի 1-ին կուրսում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր