211652_close_icon
views-count6848 դիտում article-date 19:59 14-10-2017

Սիրիական զորքերը ազատագրեցին Մայադին քաղաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիական բանակը Դեյր-էր-Զորի նահանգում ազատագրել է Մայադին քաղաքը, որը Ռաքայի շրջափակումից հետո դարձել էր ամենախոշոր բնակավայրը, որը վերահսկում էին «Իսլամական պետության» ահաբեկիչները: Քաղաքի գրոհի ընթացքում սիրիացիներին աջակցել են ռուսական ռազմաօդային ուժերը: Սիրիացիներին հաջողվել է Եփրատ գետի երկայնքով առաջ շարժվել դեպի հարավ և ընդհուպ մոտենալ Իրաքի հետ սահմանին: Մայադինը փաստացի համարվում էր Սիրիայում ԻՊ-ի մայրաքաղաքը այն բանից հետո, երբ քրդական ուժերը ամբողջությամբ շրջափակել էին Ռաքան: Հենց Ռաքայից էին ահաբեկիչները փախչում Մայադին: Հիշեցնենք, որ Սիրայում ԻՊ-ի նախկին մայրաքաղաքը, գործնականում ամբողջությամբ գրավել են քրդական զինված ուժերը, թեպետ ահաբեկիչները դեռևս վերահսկում են քաղաքի որոշ հատվածներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր