211652_close_icon
views-count24097 դիտում article-date 22:15 13-10-2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան պողոտա-Անդրանիկի փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան պողոտա - Անդրանիկի փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ՝ կփոփոխվեն նշված խաչմերուկի լուսացույցների աշխատանքային ռեժիմները՝ դրանք կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով: [img]http://shamshyan.com/ups/images/0350017001507914294919500.jpg[/img] [b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր