3747 դիտում
19:46 13-10-2017
Մեկնարկել է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկեց Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը:
Համաժողովին մասնակցում է 38 սփյուռքահայ և օտարազգի անվանի սրտաբան՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Մոնակոյից, Իրանից, Ղազախստանից: Շուրջ 250 սրտաբան Հայաստանից և Արցախից կմասնակցի համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ համաժողովը նպատակ ունի նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը: Նա ընդգծեց. «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ևս կարևորվեց Սփյուռքը մասնագիտորեն կազմակերպելու գաղափարը: Այդպիսի բացառիկ մասնագիտական համախմբում է նաև ստաբանների եվրակովկասյան համաժողովը»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանին՝ 6-րդ անգամ Հայրենիքում նման ներկայացուցչական կազմով սրտաբանների համաժողովը կազմակերպելու համար: «Վստահ եմ, որ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը Եվրոպայում կներկայացնի համաժողովի քննարկումների, մասնագիտական փորձի փոխանակության արդյունքները: Սիրելի՛ սրտաբաններ, առողջ հասարակություն ունենալու համար ձեզանից շատ բան է կախված: Համաժողովին մաղթում եմ արգասաբեր գործունեություն», - նշեց Սփյուռքի նախարարը:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանում կա սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող շուրջ 247 հազար հիվանդ: Նա հույս հայտնեց որ նշանավոր սրտաբանների փորձի փոխանակումն իր նպաստը կբերի Հայաստանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման գործին:
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին նշեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բազմակողմ է և սրտաբանության ոլորտում մասնագետների ակտիվ կապերը, փորձի փոխանակումը իրենց նպաստը կբերեն երկու երկրների ոլորտների զարգացմանը:
«Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանը շնորհակալություն հայտնելով Սփյուռքի և Առողջապահության նախարարություններին՝ ընդգծեց, որ համաժողովը շարունակում է հետաքրքրել ինչպես Հայաստանի, Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների մասնագետներին: «Շնորհակալ եմ Փոլ Բարրագանին, որ արդեն 20 տարի է հայ մասնագետների կողքին է և վերապատրաստում է նրանց», - նշեց Մատիկյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը՝ շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և աշխարհի տարբեր երկրներից ժամանած սրտաբաններին: Բարրագանը շեշտեց, որ ներկաներից շատերն ունեն մասնագիտական լուրջ փորձ և միմյանց լսելու արդյունքում նոր ձեռքբերումներն անխուսափելի կլինեն:
Համաժողովի պաշտոնական բացմանն անմիջապես հաջորդեցին մասնագիտական զեկույցները:
Նշենք, որ համաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 14-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1377 դիտում
16:32 08-04-2019
Առավել ընդգրկուն ձևաչափով Հայաստանում կանցկացվի Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը
1670 դիտում
19:23 31-05-2021
Հայ բժիշկները մասնակցել են ինտերվենցիոն սրտաբանների միջազգային համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1472 դիտում
13:44 22-01-2014
Շվեյցարիայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման «Ժնև-2» համաժողովը (ուղիղ միացում)
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch