211652_close_icon

Էլեկտրամոբիլները կազատվեն ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից. վարչապետ

views-count7515 դիտում article-date 15:27 12-10-2017
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց էլեկտրական շարժիչներով մեքենաները ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատել։ «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ»,- ասաց նա: Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալները խթանելու անհրաժեշտությունը վարչապետը հանձնարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման բարեփոխումների, տնտեսական զարգացման և ներդրումների և ֆինանսների, Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաները ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Նմանատիպ նյութեր