211652_close_icon
views-count26622 դիտում article-date 11:39 11-10-2017

Խոշոր ավտովթար Արթիկի գաղութի հարևանությամբ. բախվել են ГАЗ 24-ն ու BMW-ն, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արթիկի վարչական տարածքում՝ Արթիկի գաղութի հարևանությամբ, Հառիճավանքի խաչմերուկում բախվել են Газ 24 մակնիշի 64 ԼՕ 193 համարանիշի և BMW մակնիշի 34 AՍ 941 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճնապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Էդգար Դավեյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչ Ավետիք Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այս պահին նշված հատվածում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Գևորգ Գևորգյանի գխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանումներ չառաջացնեն փողոցում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր