211652_close_icon
views-count7232 դիտում article-date 15:50 09-10-2017

Դեսպան Արշակ Փոլադյանն այցելել է Հալեպի հայկական հոգևոր, մշակութային, կրթական հաստատություններ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 4-ից 7-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկեց այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգային իշխանությունների հետ: Հոկտեմբերի 4-ին Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հյուպատոսության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվեցին հալեպահայ համայնքի և Հալեպի նահանգային իշխանություների հետ համագործակցության խորացման հնարավորությունները: Հանդիպումից հետո դեսպան Փոլադյանը գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելեց հյուպատոսության հիմնական շենք և ծանոթացավ շենքի ընդհանուր վիճակին՝ ուսումնասիրելով հյուպատոսության աշխատանքները հիմնական շենքում վերսկսելու հնարավորությունը: (2012թ.-ին զինյալների հարձակման պատճառով հյուպատոսությունը տեղափոխվել է ավելի ապահով հայաբնակ թաղամաս): Հոկտեմբերի 5-ին դեսպան Փոլադյանը հանդիպեց Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ, որի ընթացքում նահանգապետն ամփոփ ներկայացրեց Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում կրած նյութական վնասները, այն թվում՝ տնտեսության, արտադրության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների և ծառայությունների այլ ոլորտներում ներկա իրավիճակը: Հուսեյն Դիաբն անդրադարձավ նաև քաղաքի վերականգնման մի շարք նախագծերի իրականացմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Զրուցակիցները քննարկեցին այդ նախագծերին Հայաստանի մասնակցության, ինչպես նաև երկկողմ համագործակցության աշխուժացման հեռանկարները: Նահանգապետը կարևորեց Հալեպի հայ համայնքի դերը քաղաքի տնտեսական, մշակությային և հասարակական կյանքում՝ վստահություն հայտնելով, որ հալեպահայությունն իր մեծ ներդրում կունենա քաղաքի վերականգնման և խաղաղ կյանքին վերադառնալու գործում: Նահանգապետը շատ բարձր գնահատեց Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, որը լավագույնս դրսևորվել է Հալեպում շրջափակման օրերին ՀՀ գլխավոր հյուպատոսության անխափան գործունեությամբ: Նույն օրը Հալեպի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու սրահում կայացավ դեսպան Փոլադյանի հանդիպումը Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հոգևոր առաջնորնդեր, հալեպահայ համային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային ականավոր գործիչներ: Հալեպահայերին ուղղված իր խոսքում դեսպանը նշեց, որ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում կայացրեց Սիրիայում պահել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հնարավորության սահմաններում զորավիգ լինել սիրիահայությանը: Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է ուշադրության կետրոնում պահել հայության խնդիրները և գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: Ելույթի ավարտին դեսպանը հալեպահայ համայնքին ներկայացրեց Հալեպում նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանին: Միջոցառման ընթացքում Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը դեսպան Փոլադյանին հանձնեց Բերիո թեմի «Ծառայության» շքանշանն՝ ի նշան սիրիահայության երախտագիտության դեսպանի երկարամյա արգասաբեր ծառայության: Հոկտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցավ դեսպան Փոլադյանի՝ հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ վերջերս լույս տեսած՝ «Հայ-սիրիական հարաբերություններ՝ պատմական գործընկերություն» խորագրով արաբերեն մենագրության շնորհանդեսը: Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաև Հալեպի հայկական հոգևոր, մշակութային, կրթական հաստատություններ՝ այդ թվում Քառասուն Մանկաց և Սուրբ Գևորգ եկեղեցիներ, Կարեն Եփփե ճեմարան, Սիրիայի Օգնության խաչի բժշկական կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր