3915 դիտում
11:47 09-10-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին ու Արիանա Կաոլիին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:
Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծեց, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն
պարգևեց ամենքին՝ փառք և պատիվ հավելելով հայոց ազգին և հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշեց, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել Արոնյանին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր շնորհավորանքներն ուղղեց նորապսակ զույգին՝ մաղթելով, որ Աստված ուղեկից լինի նրանց և պարգևի մշտական հաղթանակներ անձնական կյանքում և շախմատի ոլորտում:
Իր հերթին Լևոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով հայրապետական գնահատանքի համար, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց առաջիկա մրցույթների մասին։ Խոսելով արձանագրած հաջողությունների մասին՝ գրոսմայստերը շեշտեց, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ ևս վերադարձնել հաղթանակների տեսքով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
7349 դիտում
13:27 08-10-2017
Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և Արիանա Կաոիլիին
5638 դիտում
23:48 06-03-2018
Շախմատի հավակնորդների մրցաշար. Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Լևոն Արոնյանին
5884 դիտում
12:45 31-03-2020
Ամուր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին
Այս բաժնից
1495 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
754 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը