211652_close_icon
views-count57267 դիտում article-date 08:48 09-10-2017

Ողբերգական դեպք Երևանում. հրդեհի հետևանքով 77-ամյա ծերունին մահացել է, նրա տղային օգնություն են ցուցաբերել բժիշկները. Ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև թիվ 8 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ և թիվ 8 հրշեջ- փրկարարական ջոկատից՝ ավտոսանդուղք: Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, Էլեկտրոցանացի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը բնակարանի բնակիչները հարևանների հետ տեղի ուժերով բնակարանից դուրս են բերել 77-ամյա Ռուբիկ Հ.-ին, ով գիտակցության չգալով մահացել է, իսկ տեղում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել նույն տան բնակիչ 42-ամյա Աշոտ. Հ.-ին: Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և հետքննչական բաժանմունքից հետաքննիչը: Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում էր ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, օրվա պատասխանատու, Փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր