10636 դիտում
21:26 06-10-2017
«Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակում Երևանում բացվել է «ՊանԱրմենիան էքսպո 2017» առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը
Երևանում բացվել է «ՊանԱրմենիան էքսպո 2017» առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը, որը հերթական անգամ անց է կացվում մայրաքաղաքի հիմնադրման տոնի՝ «Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակում:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մասնակիցներին և հյուրերին ողջունել և շնորհավորել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ցուցահանդեսը, որին մասնակցում և իրենց ապրանքներն ու ծառայություններն են ներկայացնում հայկական և արտերկրի ընկերություններ, նաև լավ առիթ է Երևան այցելած հյուրերին մայրաքաղաքի ներդրումային միջավայրը, առավելություններն ու զարգացման տեմպերը ներկայացնելու, ինչպես նաև երևանյան ջերմությունն ու հյուրընկալությունը վայելելու համար:
Առանձին տաղավարով ցուցահանդեսին ներկայացել է նաև Երևանի քաղաքապետարանը, որը «ՊանԱրմենիան էքսպո 2017»-ի այցելուներին ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները՝ քաղաքաշինության, երթևեկության բարելավման, զբոսաշրջության զարգացման, մշակութային ժառանգության պահպանման և արդիականացման, բնապահպանության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
Հարկ է նշել, որ միջազգային ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:
Նմանատիպ նյութեր
1584 դիտում
15:51 05-09-2014
Վարչապետի մասնակցությամբ բացվել է «Արմենիա էքսպո 2014» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը
1379 դիտում
23:15 16-09-2022
Երևանում բացվեց «Արմենիա էքսպո-2022» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
664 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան