Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր
Համացանցում հայտնվել են սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք նաեւ կարելի է համարել հանցագործության ապացույցներ:
Econews.am-ի փոխանցմամբ, լուսանկարներում սպանված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են:
Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Ընդգրկված է նաեւ Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ: