2714 դիտում
20:36 25-09-2017
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, փոխնախագահներ Գոռ Կարախանյանին և Արսեն Քասակյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության, և հատկապես ղեկավարների ակտիվ քաղաքական , գիտական և հասարակական գործունեությունը, հայապահպանության ուղղությամբ նրանց ջանքերը: Նա մասնավորապես նշեց. «Հայ երիտասարդները պետք է անպայման տեսնեն Հայաստանը, կապվեն Հայրենիքի հետ: Կարևոր է, որ երիտասարդները հայերեն խոսեն: Ուծացման վտանգը չափազանց մեծ է: Պետք է ամրացնել, հզորացնել համայնքը, կազմակերպել այն ըստ մասնագիտությունների, մասնագիտական միավորումներ ստեղծել: Սփյուռքի ներուժը պիտի օգտագործենք Հայաստանը հզորացնելու համար, Հայրենիք բերենք մեր հայրեակիցների գիտելիքը, մշակույթը, փորձը»:
Յուրի Նավոյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, և նշեց, որ սեպտեմբերի 7-ին կազմակերպությունը Մոսկվայում համաժողով է անցկացրել՝ սփյուռքի հիմնախնդիրների և հեռանկարների վերաբերյալ, խոստացավ, որ այդ համաժողովները կդառնան համահայկական օրակարգի առաջնահերթությունները քննարկելու և լուծման ուղիներ նախանշելու ամենամյա հարթակ:
Նմանատիպ նյութեր
2810 դիտում
18:32 25-09-2017
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
1665 դիտում
16:46 16-03-2017
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ