211652_close_icon

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին. քննարկվել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր

views-count5742 դիտում article-date 16:39 17-09-2017
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փալյանի գործունեությանը, ու կարևորեց նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր