22922 դիտում
22:09 14-09-2017
46-ամյա քաղաքացին պնդում է, որ Վարչական դատարանի նախկին դատավորը խաբեությամբ տիրացել է իր 3 մլն դրամին
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ ՀՀ Վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի վրա ՀՀ գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն և ՀՀ Ոստիկանություն բողոք է ստացվել, որ դատավորը խարդախությամբ գումար է գրպանել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Այվազյանը իրավապահներին հայտնել է, որ 2011 թվականին դատավոր Ռ. Սարգսյանը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հետ կապված հայցն իր վարույթ ընդունելու պատրվակով, որպես պետական տուրք, իրենից պահանջել է 3 մլն դրամ, որը ինքը դատավորին է տվել Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 33 հասցեի մոտ: Դատավորը պարտավորվել է, որ անձամբ կվճարի:
Արդեն հետագայում Ռ. Այվազյանը պարզել է, որ պետական տուրքը կազմում է 20 հազարից 30 հազար դրամ, որը դատավորը նույնպես չի վճարել և խաբեությամբ տիրացել է նշված գումարին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
20:49 24-09-2019
Խաբեությամբ տիրացել էր քաղաքացիների ոսկյա իրերին և կանխիկ դրամին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
917 դիտում
17:32 17-11-2022
Ներկայացել էր համատիրության աշխատակից և խաբեությամբ տիրացել 560 հազար դրամին
52411 դիտում
12:00 04-10-2018
Քաղաքացին դիմել է գլխավոր դատախազին, որ Կամո Արեյանը խաբեությամբ տիրացել է իր տանը