3755 դիտում
13:29 14-09-2017
Պետք է ուշադրություն դարձնենք կոնյակի և գինու շուկայում հայկական բրենդի հսկողության վրա. վարչապետ
«Իրականացված ուսումնասիրության արդյունքում վերհանվել են որոշակի խնդիրներ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում»,- կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար՝ շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների:
Կարեն Կարապետյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին հանձնարարեց սահմանված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիտորինգ:
«Շեշտը դնում ենք «դիտարկում» բառի վրա, պարո՛ն Կարապետյան, առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով»,- ասաց վարչապետը և հանձնարարեց արդյունքների հիման վրա առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
«Մենք ունենք կոնյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարությունը և Ազգային զարգացման հիմնադրամը շատ ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ, մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք այդ պրոդուկտի հայկական բրենդի որոշակի հսկողությանը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1866 դիտում
10:49 24-10-2019
Գուցե ուշադրություն դարձնենք ոչ միայն այն բանի վրա, թե ով է և ինչու, այլև գնահատենք, թե ինչ է ասում․ «Առավոտ»
Այս բաժնից
499 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
676 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
685 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը