ԱԺ-ն շարունակում է աշխատանքները, քվեարկության են դրվելու նախօրեին քննարկված օրենքի նախագծերը. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, սկսվել է 6-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը։
Նիստի մեկնարկին քվեարկության են դրվելու նախօրեին պատգամավորների կողմից քննարկված օրենքի նախագծեր։
Այսօր նաև կշարունակվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը։ Այն անավարտ էր մնացել սեպտեմբերի 13-ի նիստում։