8116 դիտում
13:08 13-09-2017
Թիվ մեկ առաջնահերթությունը է հայ-ամերիկյան գործարար և առևտրային կապերի խորացումն է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել են համաժողով, որի ընթացքում քննարկվել են արտահանման հնարավորությունները:
«GSP ծրագիրը նպաստում է տնտեսական աճին՝ ապահովելով արտոնյալ ռեժիմով ապրանքների արտահանումը՝ 129 երկրներից դեպի ԱՄՆ: Հայաստանն այդ երկրների շարքում է և շուրջ 500-ից ավելի ապրանքներ կարող է այս ռեժիմով մուտք գործել ԱՄՆ առանց մաքսային վճարի»,- ասաց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ)-ի նախագահ Արա Հովսեփյանը, նշելով, որ համաժողովի նպատակն է բարձրացնել GSP ծրագրի վերաբերյալ իրազեկվածությունը:
ՀՀ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարևորեց համաժողովի անցկացումը: «Որպես դեսպան ինձ համար թիվ մեկ գերակայությունը Հայաստանում եղել է հայ-ամերիկյան գործարար և առևտրային կապերի խորացումը»,- ասաց նա և նշեց, որ Էդ Գրիսերը կներկայացնի, թե ինչպես կարող է Հայաստանը մեծացնել արտահանումը դեպի ԱՄՆ:
ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը նշեց, որ հայաստանյան գործարարներից շատ էին լսել, որ բավարար տեղեկացված չեն GSP ծրագրի մասին, ինչի համար ԱՄՆ առևտրի ներկայացուցիչներ են հրավիրել համաժողովին, որպեսզի իրազեկեն: Ըստ նրա` այս ծրագիրը կարևոր է Հայաստանի գործարար համայնքի համար և Հայաստան ԱՄՆ առևտրաշրջանառության համար: Նա նշեց, որ Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների 60 տոկոսը օգտվում են այդ ծրագրից:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ինչպես նաև՝ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
4736 դիտում
16:08 22-07-2020
Հայ-ադրբեջանական հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի. Տիգրան Բալայան
5605 դիտում
15:09 05-06-2018
Փաշինյան-Սվիտալսկի․ թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է
1048 դիտում
09:20 13-01-2024
Բրյուսելում ՀՀ դեսպանը քննարկեց ԵՄ-ի հետ գործընկերության խորացումն անդամ երկրների հետ
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1150 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
874 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան