211652_close_icon
views-count3121 դիտում article-date 23:19 11-09-2017

«Օրենքի նախագծում պետք է ներառվեն բոլոր այն սկզբունքները, որոնք առավել արդյունավետ կդարձնեն բազմաբնակարան շենքերի կառավարումը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մշակման աշխատանքային խմբի կողմից շարունակվում են աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ ՀՀ կառավարությունում կայացած հերթական քննարկման ժամանակ հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ սկզբունքային հարցերի վերջնական հստակեցման ուղղությամբ: Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախքան օրենքի նախագիծը վերջնական տեսքի բերելը ևս մեկ անգամ վերանայել մի շարք սկզբունքային հարցերի շուրջ առաջարկվող լուծումներն ու լսել շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները՝ պարբերաբար ներկայացնելով աշխատանքների ընթացքը: «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները շատ կարևոր են, և դրա համար պետք է ակտիվ մասնակցել լրամշակման աշխատանքներին: Եվս մեկ անգամ պետք է լսել բոլոր կողմերի, այդ թվում ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ համատիրությունների կարծիքներն ու առաջարկները, որպեսզի օրենքի փոփոխությունների նախագծում ներառվեն բոլոր այն սկզբունքները, որոնք առավել արդյունավետ կդարձնեն բազմաբնակարան շենքերի կառավարումը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր