211652_close_icon
views-count3562 դիտում article-date 09:53 11-09-2017

ԱՄՆ-ի Տեքսաս նահանգում կրակոցների զոհ է դարձել 7 մարդ

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Փլեյնո քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Դևիդ Թիլլին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին։ Ոստիկանությունը ահազանգ է ստացել բնակելի տներից։ Ժամանելով նշված վայր՝ ոստիկանները հայտնաբերել են 7 մահացած մարդկանց և 2 վիրավորների, ինչպես նաև հանցագործին, ում և տեղում վնասազերծել են։ Ականատեսների վկայությամբ՝ հնչել է մինչև 40 կրակոց։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում։

Նմանատիպ նյութեր