3122 դիտում
12:29 09-09-2017
Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:
Աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս կարիքները և թվայնացման ոլորտում միջազգային միտումները:
Աշխատաժողովը տևելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին և Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները և այս համատեքստում՝ Հայաստանի համար քաղված դասերը:
Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները և փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։ Նախատեսվում է, որ ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
922 դիտում
16:58 11-12-2019
Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին
Այս բաժնից
454 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
247 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը