Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն «հետևում էր», թե ինչպես են ճանապարհային ոստիկանները դպրոցականների հետ անցկացնում «Ամրագոտին ձեր անվտանգության երաշխիքն է» միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 5-ին Ճանապարհային Ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի հրապարակում դպրոցահասակների մասնակցությամբ տեղի ունեցավ անվտանգության ամրագոտու ստենդի փորձարկման միջոցառում, որի ընթացքում մասնակից երեխաներն անձամբ զգացին անվտանգության ամրագոտու պրակտիկ նշանակությունը` ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում:
Առաջին օրվա փորձարկմանը մասնակցեցին Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի սաները, իսկ մինչև սեպտեմբերի 9-ը միջոցառումներին կմասնակցեն Երևանի ևս մի շարք դպրոցների աշակերտներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի