9989 դիտում
10:46 07-09-2017
Տարոն Մարգարյանի սանիկը գրադարանավարից դարձել է ՀՈԱԿ-ի տնօրեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին գրել էինք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ դստեր`դեռևս 2011 թվականին կատարված նշանակման մասին: Քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ թիվ 57 մանկապարտեզ-հիմնարկն ընդգրկված է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի կազմում՝ ի թիվս 7 այլ մանկապարտեզ-հիմնարկների, որոնց ղեկավարներին և մնացած բոլոր աշխատողներին նշանակում և ազատում է ՀՈԱԿ-ի տնօրենը:
«Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ) ստեղծվել է դեռևս 2006 թվականին: Երևանի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի որոշումով էլ Երևանի քաղաքապետարանի անմիջական ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները հանձնվել են վարչական շրջանների ենթակայությանը: Այդ կազմակերպությունների ցանկում են եղել «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի թիվ 51, 52, 53, 54, 55, 56, 57 մանկապարտեզ հիմնարկները: Եվ երբ տեղեկանում ենք, թե ով է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրենը, որն էլ իր հերթին լիազորված է նշանակումներ կատարել իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ղեկավար կազմերին և մյուս աշխատակիցներին, ամեն ինչ ավելի է ընդգծվում:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է, իսկ Պողոսյանի ամուսինը՝ Տիգրան Մուրադյանը, քաղաքապետի ընկերն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջինս աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10495 դիտում
09:57 13-11-2018
Ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության նախկին պետը՝ Տարոն Մարգարյանի սանիկը՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ»
18966 դիտում
11:11 16-11-2016
Տարոն Մարգարյանի աներորդին 6 տուն ունի, 4 ավտոմեքենա. «Հայկական ժամանակ»
8558 դիտում
10:44 07-04-2017
Լարվում են Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1831 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին