211652_close_icon
views-count170830 դիտում article-date 10:18 07-09-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Վրաստանում. ռուսական համարանիշներով Mercedes-ը մխրճվել է հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսի մեջ, կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի o 961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է ավտոբուսին։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է ՀՀ Արտաքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարություններից ճշտել տեղի ունեցածի հանգամանքները։ *** Քիչ առաջ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը [url=https://web.facebook.com/MFA.Armenia/]հայտնեց[/url], որ ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ 2 հայ, վիրավորվել ՀՀ 3 քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ: Լուսանկարները՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր