211652_close_icon

Ամիսներ առաջ քանաքեռցիներին տրված խոստումը կյանքի կոչվեց

views-count7521 դիտում article-date 18:02 04-09-2017
Այսօր՝ սպտեմբերի 4-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցավ «Քեթրին» հասարակական կազմակերպության «Քանաքեռ» մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ու պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև «Քեթրին» ՀԿ պատասխանատուներ և համայնքի բնակիչներ: Դիմելով ներկաներին` Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ ամիսներ առաջ քանաքեռցիներին տրված խոստումը կյանքի կոչվեց: Իսկ համայնքում ՀԿ մասնաճյուղի առկայությունն առավել արդյունավետ կդարձնի քաղաքացիների հետ փոխադարձ կապը` նպաստելով տարաբնույթ խնդիրների լուծմանը: [b]«Քեթրին» հասարակական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր