211652_close_icon
views-count3221 դիտում article-date 11:06 04-09-2017

ՀԵՀ-ը փոխհատուցում է երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար: Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։ Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 22-ը: Հայտատուները պետք է ներկայացնեն՝ • Դիմում (լրացվում է տեղում) • Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը • Մեկ լուսանկար (3x4) • Ուսանողական տոմսի պատճենը • Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից • Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը) • Երեխաների ծննդյան վկայականների պատճենները • Փոխանցման հաշիվ։

Նմանատիպ նյութեր