SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ 57-ամյա Աննա Չոբանյանի աշխատասենյակից գողացել են նրա դրամապանակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` գողերն օգտվել են աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, իսկ դրամապանակում եղել է 300 ԱՄՆ դոլար, բանկային քարտ և 90 հազար դրամ:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գողություն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրունում. Թռցրել են վերակենդանացման բաժնի վարիչի դրամապանակը
2017.09.02 22:35


