211652_close_icon
views-count3775 դիտում article-date 21:06 01-09-2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկելու է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը

Ս/թ սեպտեմբերի 2-4-ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկելու է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով: Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 10:15-ին «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցեն՝ Հ. Հակոբյան 3), որտեղ բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: «ArmSecurity-2017» բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին ցուցահանդեսի պատվավոր հյուրեր են աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության անդամներ և այլ պետական մարմինների ղեկավարներ: Միջոցառումը կազմակերպվում է որպես համաժողով-ցուցահանդեսային համալիր՝ նպատակ ունենալով ցուցադրել բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները: Միջոցառման գործնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին: Նախատեսված են նաև քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների և արտադրական վտանգավոր օբյեկտների միջև` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը և այլ թեմաների:

Նմանատիպ նյութեր