211652_close_icon
views-count17633 դիտում article-date 14:15 01-09-2017

Մաեստրո Տիգրան Մանսուրյանն իր մեղեդիները կհնչեցնի Հառիճավանքում, Վանաձորում և Արցախում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Չեք պատկերացնի, թե ինչ հետաքրքիր ծրագիր է լինելու»,- հեռախոսով փոխանցեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, որը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի հետ համերգների վայրերով նախնական «տեղազննության» էր մեկնել երեկ։ Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հենքով Մանսուրյանի ստեղծած մեղեդիներն են հնչելու հոկտեմբերի 2-ին՝ Հառիճավանքում, հոկտեմբերի 1-ին՝ Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրցի դահլիճում և նոյեմբերի առաջին տասնօրյակում Արցախում նախատեսված համերգներին։ «Վաղուց եմ երազել այսպիսի համերգների մասին»,- Հայաստանի մշակույթի նախարար [url=https://web.facebook.com/ARMMINCULT/posts/1394946013893027?_rdc=1&_rdr]Արմեն Ամիրյանին[/url] ավելի վաղ իր գաղափարն էր փոխանցել Տիգրան Մանսուրյանը, իսկ նախարարը խոստացել էր ամենայն աջակցություն և առաջարկել համերգների հնարավոր վայրերում նախապես ուսումնասիրել պայմանները, հնչողությունը և այն ամենը, ինչը կարող է անզուգական համերգներ կազմակերպելու գաղափարներ հուշել։ «Հառիճավանքում ակուստիկան փորձելուց հետո Մաեստրոն մեկ անգամ ևս համոզվեց, որ երաժշտության համար ամենալավ հնչողությունը մեր եկեղեցիներն ունեն»,- պատմեց Վիրաբյանը՝ ավելացնելով, որ երեկ հրաշալի ընդունելության են արժանացել Վանաձորում և Արթիկում։ Քաղաքապետեր Մամիկոն Ասլանյանը և Մխիթար Վարագյանը և խոստացել են հնարավոր ամեն ինչով աջակցել։ Հառիճավանքի համերգը յուրօրինակների մեջ ամենայուրօրինակն է լինելու։ Բացի վանքի ներսում հնարավոր 60 հանդիսատեսներից, տարածքում 200-250 մարդ կկարողանա տեղադրված մեծ վահանակների վրա Հանրային հեռուստատեսության հեռարձակմամբ համաժամանկյա հետևել համերգին։ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը նույնպես խոստացել է առավելագույն աջակցություն՝ համերգն Արցախում լավագույնս կազմակերպելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր