8426 դիտում
12:31 01-09-2017
Էրդողանն իր թիկնապահների դեմ ամերիկյան իշխանությունների առաջադրած մեղադրանքները սկանդալ է որակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին՝ իր թիկնազորի 15 անդամների դեմ մեղադրանքներ առաջադրելու համար, գրում է Sozcu թերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան իխանությունները Թուրքիայի անվտանգության ծառայության 15 աշխատակիցների դեմ մեղադրանքներ է առաջադրել այս տարվա մայիսին Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ժամանակ խաղաղ ցուցարարներին դաժան ծեծի ենթարկելու համար։
«Դա իսկական սկանդալ է։ Դա մի երկիր է, որտեղ շարունակում են պաշտպանել գյուլենականներին ու Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին»,-ասել է Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, թե իր թիկնապահներն էլ «ստիպված են եղել իրեն պաշտպանել ցուցարարներից»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
826 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել