211652_close_icon
views-count3582 դիտում article-date 15:27 30-08-2017

«Հարվի» փոթորիկը հասել է Լուիզիանա նահանգ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգից հետո «Հարվի» փոթորիկը հասել է Լուիզիանա նահանգ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը։ Ներկա պահին այն անցնում է Քամերոն շրջանով։ Քամու արագությունը տեղ-տեղ հասնում է ժամում 72 կմ-ի։ Associated Press-ն էլ, իր հերթին, հաղորդում է, որ մերձարևադարձային փոթորիկը կարող է հասնել մինչև Արքանզաս, Թեննեսսի Միզուրի նահանգներ։ Հիշեցնենք, որ 4-րդ աստիճանի փոթորիկը 2 օր առաջ ավերածութուններ է գործել Տեխաս նահանգում։ Մասնավորապես՝ մեծ վնասներ հասցնելով Հյուսթոն քաղաքին։

Նմանատիպ նյութեր