211652_close_icon
views-count57435 դիտում article-date 21:02 29-08-2017

Արտակարգ դեպք Սիսիանում. 16–ամյա երեխան իրեն նետել է գետը. նրան փրկել են ոստիկաններն ու փրկարարները

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Սիսիան քաղաքում՝ Սիսիանի «Ջրային հայելիներ» հայտնի կամրջից մի երեխա սպառնացել է, որ իրեն ցած կնետի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկաններն ու փրկարարները կբանակցեին աղջկա հետ՝ նա իրեն նետեց գետը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ի շնորհիվ ոստիկանների և փրիարարների ճիշտ կաղմնորոշման, անմիջապես մի քանի փրկարար ու ոստիկան նետվել են գետը և երեխային, ով Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 16-ամյա Արփինե Ա.-ն է, դուրս բերեցին գետից և օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի հերթապահ խումբը երեխային տեղափոխեց հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան օրեր առաջ էր գյուղից եկել Սիսիան՝ իրենց բարեկամի տուն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր