211652_close_icon
views-count10106 դիտում article-date 13:54 26-08-2017

Վրաստանի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը Բորժոմի կիրճում անտառային հրդեհի մարման աշխատանքներ են իրականացրել օգոստոսի 23-ից սկսած՝ հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում ու կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր: Հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում: Օգոստոսի 25-ի երեկոյան Ծաղվերի բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ իր երախտագիտությունը հայտնելու հայ հրշեջ-փրկարարներին: -Հայերը Վրաստան են եկել ծանր օրերի և նշանակալի ավանդ ներդրել աղետի դեմ պայքարում: Մենք, դուք՝ բոլորս միասին, բոլոր ուժերով ու հաջողությամբ պայքարել ենք կրակի դեմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, ՀՀ նախագահին, վարչապետին և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ եղբայրական երկրին օգնության ձեռք մեկնելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ դուք այստեղ արեցիք,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր